Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Թվիթերի միկրոբլոգում ցավակցել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրի Դևեջյանի մահվան կապակցությամբ։
«Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռանալը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»: