Նոր Ախուրյանն ահագին հեռու է Ախուրյան շրջկենտրոնից՝ շատ ավելի կտրված մարզկենտրոն Գյումրիից: Այստեղ մեկուսացել է մարզի խոշոր ֆերմերներից Արա Սերգոյանը:
«Անկախ այսօրվա իրավիճակից՝ կորոնավիրուսից, գյուղատնտեսական աշխատանքները Ախուրյան համայնքում կատարվում են, գարնանացանի աշխատանքները մոտ են ավարտին, առանձին հատվածներում կարտոֆիլի ցանքս ենք կատարում»,- ասում է ֆերմեր Սերգոյանը: