Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը 1tv.ge-ի փոխանցմամբ, հրապարակված է Վրաստանի կառավարության հիմնած stopcov.ge կայքէջում:
Ըստ այդմ, երկրում գրանցված է կորոնավիրուսի 90 հաստատված դեպք, վարակակիրներից 16-ն արդեն իսկ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:
Կարանտինի ռեժիմում է մնում 4,534 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 276-ը: