Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքացիների հետ զրուցել, շփվել հեռախոսի միջոցով: Վարչապետը զանգահարել է քաղաքացիներին, հետաքրքրվել՝ ինչպե՞ս են դիմանում արտակարգ դրության պայմաններին, ինչպե՞ս են կազմակերպում գնումները, հերիքո՞ւմ է արդյոք գումարը, ի՞նչ քայլեր են ակնկալում Կառավարությունից: