Չինաստանում վարակի բոլոր 54 նոր դեպքերը երկիր են ներթափանցել դրսից: Ընդհանուր առմամբ, արտասահմանից Չինաստան ժամանածների շրջանում գրանցվել է 649 վարակակիր, գրում է Интерфакс-ը:
Ներկայում Չինաստանի բուժհաստատություններում բուժում է ստանում ավելի քան 3 հազար վարակակիր, որոնցից 921-ի վիճակը համարվում է ծանր:
Երկրում կա ավելի քան 81 հազար վարակակիր, մահացության դեպքերը 3295-ն է:
Միաժամանակ, մոտ 75 հազար մարդ ապաքինվել է ու դուրս գրվել հիվանդանոցից: