Մարտի 26-ից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև չորս սահմանային անցակետերը փակվել են և սահմանափակումներ են մտցվել տեղաշարժի հետ կապված՝ նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կատարած գործողությունները նշելիս:
«Արցախի Հանրապետություն ամսի 26-ից կարող են մուտք գործել այն անձինք, ովքեր ունեն հաշվառում, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատարները, անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաները՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում: Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները մուտք կարող են գործել համապատասխան փաստաթղթերով: Բացի դրանից, պաշտպանական բանակը սնուցող, մատակարարող բոլոր գործառույթներն իրականացնող կազմակերպությունները»,- նշեց Մհրյանը: