Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմերը որոշում են կայացրել հետաձգել համաձայնագրի դրույթների կատարման թեմայով հրավիրված համաժողովը՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Պայմանագիրն ուղղված է միջուկային զենքի չտարածման դրույթները պահպանելուն ու գլոբալ ջանքերի գործադրմանը: Համաձայնագրի կողմերը համաժողովն անցկացնում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ՝ քննարկելու այս ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանդիպումը նախանշված էր ապրիլի 27-ից մինչև մայիսի 22-ը և պետք է անցկացվեր ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում: