Հռոմի Ֆրանցիսկոս Պապը միայնակ աղոթել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝ մարդկությանը հորդորելով կորոնավիրուսի համավարակը դիտարկել որպես համերաշխության քննություն և հիշատակում՝ հիմնարար արժեքների մասին: Թեմային անդրադարձել է Al Jazeera-ն:
«Խոր մթությունը պատել է մեր հրապարակները, մեր փողոցներն ու քաղաքները»,- հայտարարել է կաթոլիկ աշխարհի հովվապետը՝ կանգնած այն հրապարակում, որտեղ նախկինում մշտապես տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվում:
Հռոմի Պապը նշել է, որ մենք բոլորս միևնույն նավակի մեջ ենք, բոլորս՝ փխրուն ու ապակողմնորոշված, սակայն միևնույն ժամանակ՝ կարևոր ու անհրաժեշտ: Բոլորս պետք է համախմբվենք, յուրաքանչյուրս միմյանց օգնելու կարիք ունենք: