Կորոնավիրուսի համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել երկարացնել համընդհանուր կարանտինը մինչև ապրիլի 19-ը, սակայն՝ մինչև մայիսի 3-ը երկարաձգելու հավանականությամբ, գրում է Rusarminfo-ն:
Կարանտինի խստացված պայմաններում Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բնակվող հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանն ամեն օր նույն ժամին իր պատշգամբում փոքր համերգ է կազմակերպում քաղաքի բնակիչների համար:
Ելույթի ժամանակ երգիչը կատարել է նաև Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: