Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների առողջական վիճակը կայուն է, նրանք իրենց լավ են զգում: Նոր մեկուսացվածներ չեն եղել, մեկուսացվածների շրջանում էլ վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ չկան, այդ պատճառով էլ նոր նմուշառումներ չեն իրականացվել: