Թարմացում, 28.03.2020, 19:30-ի դրությամբ.
Այս պահի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։
Գումարային` առողջացածների թիվը դարձավ 30»,- գրել է նա։