Կորոնավիրուսի համավարակին դիմագրավելու գործում Հայաստանը սերտ գործակցում է հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որտեղից ստանում ենք հիմնականում թեստավորման սարքավորումները: Այդ մասին «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սերտ գործակցում ենք նաև Չինաստանի հետ՝ օգտագործելով նրանց տեխնիկական փորձառությունը: Իհարկե, Հայաստանին օգնության է հասնում նաև արտասահմանում գտնվող հայ համայնքը՝ սփյուռքը՝ հիմնականում ԱՄՆ-ից: Թեպետ Միացյալ Նահանգներն այժմ համավարակի ամենամեծ օջախն է, սակայն, կարծում եմ, որ միջպետական այս աջակցությունները կարող են օգնել այնպիսի երկրների, ինչպիսին Հայաստանն է՝ դիմագրավելու այս մարտահրավերին՝ տնտեսությանն ու առողջապահության համակարգին հասցվելիք նվազագույն վնասներով: