Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մասնակցել է սիրողական հոկեյիստների միջև անցկացվող հոկեյի հանրապետական մրցումներին: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ հոկեյը հակավարակային լավագույն դեղամիջոցն է: Այս մասին գրում է РИА Новости-ն:
ОНТ hեռուստաալիքի եթերում Բելառուսի նախագահը հաստատել է, որ չնայած աշխարհում համաճարակային բարդ իրավիճակին՝ իր գրաֆիկը չի փոխվում:
«Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան ապրել ծնկաչոք»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն: