Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Թուրքիայի իշխանությունները համընդհանուր լրացուցիչ սահմանափակումներ են իրականացնում երկրում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դադարեցվում են միջազգային բոլոր չվերթերը: Խիստ մշտադիտարկման են ենթարկվում նաև ներքին թռիչքները: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն: Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրում հայտարարված սահմանափակումների ժամանակացույց չի նշել: Էրդողանը հավելել է միայն, որ խստացված միջոցառումների երկարաձգումը կախված է կարգադրություններին հետևելու ժողովրդի վճռականությունից:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Թուրքիայում կորոնավիրուսի մահացության դեպքերը հասել են 92-ի, իսկ վարակվածների թիվը 5698 է: