Այսօր Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախի համապետական ընտրություններին: Նա ընդգծել է, որ ընտրությունների անցկացման դեպքում «քվեարկության ժամանակ ամեն բան կարվի, որպեսզի հնարավորինս կանխարգելվի կորոնավիրուսի տարածման վտանգը»:
Ղուլյանը բոլորին խնդրել է, որ իրավասու մարմիններից ամեն մեկը կատարի իր աշխատանքը բարձր պատասխանատվությամբ, որպեսզի զարգացումները «հասնեն իրենց տրամաբանական ավարտին»: