Փորձագետները զգուշացրել են, որ երեք ամիս անց նավթն ամբարելու հնարավորություն այլևս չի լինի: Սև ոսկին պահելու ազատ վայր այլևս չի լինի աշխարհում՝ գրում է Bloomberg-ը: IHS Markit ընկերության հաշվարկների համաձայն՝ պահանջարկի ու առաջարկի ներկա տեմպերը նշանակում են, որ նավթի պահուստային ֆոնդը 1.8 մլրդ բարելով կավելանա 2020-ի երկրորդ կեսից հետո:
Հաշվի առնելով, որ մինչև այժմ հնարավոր է ամբարել միայն մոտ 1.6 մլրդ բարել նավթ, արդյունաբերողները ստիպված են լինելու կրճատել արդյունահանումը, քանի որ հունիս ամիսն արդեն էներգակիրը պահելու տեղ չի լինելու: