Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ ըստ վարորդների՝ նրանց հիմնական խնդիրը կապված է Լարսի անցակետի հետ։ Մաքսակետ են այցելել ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանը և Հրանտ Այվազյանը։