Շուշիի տեխնոլոգիական համալսարանում Արցախում աճող բույսերից դեղամիջոցներ ու եթերայուղեր են ստանում: Բույսերը հավաքում, մշակում և խնամքի միջոցներ են պատրաստում ուսանողները: Արտադրանքը փորձաքննություն է անցնում Եվրամիության բժշկագիտական լաբորատորիաներում: