Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ «Աերոֆլոտ» ընկերությունն այս պահի դրությամբ դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց նստեցումը արտերկրից Մոսկվա մեկնող չվերթերին։
«Առաջիկա օրերին «Աերոֆլոտի» չվերթերի տոմսեր ունեցող քաղաքացիներին խնդրում ենք կապվել ընկերության գրասենյակի հետ՝ տոմսերը չեղարկելու նպատակով։
Հիշեցնում ենք, որ «Բելավիա» ընկերությունը պատրաստվում է ապրիլի 5-ին իրականացնել Ամստերդամ- Մինսկ-Երևան չվերթ։
Տոմսերը կարող եք ձեռք բերել https://belavia.by/ կայքից»,- հայտնում են դեսպանությունից։