AS-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների, բասկետբոլիստների և աշխատակիցների համար սահմանված կարանտինն ավարտված է: Ըստ պարբերականի՝ ակումբի ոչ մի անդամի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Հիշեցնենք, որ մեկուսացման շրջանը սկսվել էր այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբի» բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի՝ Թրեյ Թոմքինսի մոտ կորոնավիրուսի ստուգման թեստը դրական արդյունք է ցույց տվել: «Ռեալը» կարանտին էր հայտարարել թիմի բոլոր ֆուտբոլիստների ու աշխատակիցների համար: Մարտի 12-ից՝ 15 օր, բոլորն ինքնամեկուսացվել էին: