Պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակում ակումբի ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և իր թիմակիցները համաձայնել են ավելի քիչ վարձատրվել: Թիմի առաջատարների՝ Ռոնալդուի, Բուֆոնի և Բոնուչիի հետ բանակցել է թիմի ավագ Ջորջիո Կիելինին, որին նման խնդրանքով մինչ այդ դիմել է «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելլին: Նշենք, որ, մասնավորապես, Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը «Յուվենտուսում» կազմում է 31 մլն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար: