ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով։
«Ժամանակակից սարքերով վերազինումը հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի դրանից՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնում են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը»,- գրել է նախարար Բադասյանը։