Վրաստանի լրատվամիջոցները հայտնում են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում հասել է 81-ի: 13 հիվանդ ապաքինվել է. նրանցից 5-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: 4 պացիենտ ծանր վիճակում է: Երկրի ներսում մահվան ելք չկա, բայց Վրաստանի 3 քաղաքացի մահացել է Իսպանիայում:
Երեկվանից Վրաստանում սկսել են գործարկել արագ թեստերը, որոնք որպես օգնություն են ստացել Չինաստանից: Առաջինը դրանք կիրառվում են Մառնեուլում: