Վարչապետի հերթական զրույցը քաղաքացու հետ կայացել է փոքր-ինչ նորացված ձևաչափով՝ ոչ միայն առցանց, այլև հեռախոսակապի միջոցով: Վարչապետը զանգահարել է պատահական համարներով, հետաքրքրվել՝ ինչպե՞ս են դիմանում այս պայմաններին, ինչպե՞ս են կազմակերպում գնումները, հերիքո՞ւմ է արդյոք գումարը, ի՞նչ քայլեր են ակնկալում Կառավարությունից: