Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվով առաջ է անցել Չինաստանից: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 85 հազար 991 վարակված: Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ առաջին եռյակում են Չինաստանը (81782) և Իտալիան (80589): Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը զիջում է Իտալիային, Իսպանիային, Չինաստանին, Իրանին և Ֆրանսիային՝ կորոնավիրուսից մահացությունների թվով. ավելի քան 1,1 հազար մարդ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարակակիրների թվով երկրի առաջին տեղում հայտնվելը համարել է մարդկանց զանգվածային թեստավորումների արդյունք: «Կարծում եմ՝ մենք պետք է ողջունենք մեր փորձարկումների անցկացումը: ԱՄՆ-ը աշխարհում ամենաշատ թեստեր անցկացրած երկիրն է»,- ասել է Թրամփը: