Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի
միջոցառումներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լուրջ դերակատարությունը՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, տեսչական մարմնին է տվել պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածու, հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր և 500 ձեռնոց՝ վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական,կրթական և ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրում: