Չնայած Ռուսաստանի Դաշնությունը փակել է իր օդային սահմանները բոլոր ուղղություններով, Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են որ «Բելավիա» ընկերությունը շարունակելու է Մինսկ-Մոսկվա չվերթները։
Այս համաձայնությունը կողմերի միջև ձեռք է բերվել Բելառուսի ավիացիայի դեպարտամենտի և «Ռոսնավիգացիայի» ներկայացուցիչների միջև հեռախոսային բանակցությունների արդյունքում։
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՌԴ-ն հայտարարել էր, որ փակում է աշխարհի բոլոր երկրների հետ ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերի Ռուսաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձին։