Ի լրումն ՌԴ կառավարության որոշման վերաբերյալ նախորդ գրառման՝ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև օդափոխադրումների հետ կատարված փոփոխությունների մասին և հորդորում ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին՝ անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ:
Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված, ՌԴ կառավարության որոշմամբ, «Ռուսավիացիան» 2020 թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:
Բացառություն է կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։
Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին՝ անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ: