ՌԴ նախագահի աշխատակազմում կորոնավիրուսային վարակի մեկ դեպք կա: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր՝ մարտի 27-ին:
«Ես գիտեմ մի դեպքի մասին և կարող եմ դա հաստատել, երկրորդի մասին չգիտեմ»,- ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ վարակված աշխատակիցը կապ չի ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա հավաստիացրել, որ նախագահի աշխատակազմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցները, «որպեսզի կանխվի վիրուսի հետագա տարածումը»: