Ուրբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգնություն է առաջարկել կորոնավիրուսի դեմ պայքարում: Միացյալ Նահանգները սպառնում է դառնալ համաճարակի հաջորդ գլոբալ էպիկենտրոնը:
Սի Ցզինպինը օգնության առաջարկն արել է տարբեր հարցերի շուրջ Պեկինի և Վաշինգտոնի միջև շարունակվող լեզվական պատերազմների ֆոնին, ներառյալ կորոնավիրուսային համաճարակը:
ԱՄՆ նախագահը և երկրի մի շարք պաշտոնյաներ Չինաստանին մեղադրում են վիրուսի հարցում բավարար թափանցիկություն չցուցաբերելու համար, իսկ Թրամփը երբեմն կորոնավիրուսը անվանում է «չինական վիրուս», քանի որ այն բռնկվել է Չինաստանում, զայրացնելով Պեկինին:
ԱՄՆ-ն այժմ ունի ամենաշատ վարակակիրներն աշխարհում` 84.946 հիվանդ, որոնցից 1,259-ը մահացել են: Նյու Յորքի և Նոր Օռլեանի հիվանդանոցները պայքարում են հիվանդության ալիքը հաղթահարելու համար: