ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մարտի 26-27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրող՝ թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր), և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումն առկա է եղել: Տեսչական մարմնի պահանջով, հիշատակված վերջին տնտեսվարողը արդեն իսկ դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:
Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են: