Լոնդոնի ICE բորսայում այսօր առավոտյան նավթի գների զգալի անկում է գրանցվել։ Btent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը առևտրի մեկնարկին իջել է 26 ԱՄՆ դոլարի սահմանագծից՝ կազմելով բարելի դիմաց 25,98 դոլար։ Հետագայում գինը փոքր-ինչ բարձրացել է։ Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նույնպես իջել է՝ կազմելով միջինը 22,7-23,3 դոլար մեկ բարելի դիմաց։