Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսանյութով է հանդես եկել Ֆեյսբուքի իր էջում՝ բոլորին հորդորելով տանը մնալ:
«Հուսով եմ՝ բոլորդ առողջ ու ապահով եք: Մնացեք տանը: Աղոթքներս բոլոր նրանց հետ են, որոնք տառապում են այս ծանր ժամանակներում»,- գրել է Մխիթարյանը՝ հավելելով, որ իր մտքում են նաև այն բժիշկները, «որոնք պայքարում են մարդկանց կյանքը փրկելու համար»: