Ռուսաստանի անվտանգության հատուկ ծառայությունը կանխել է Կրասնոդարում նախապատրաստվող ահաբեկչությունը, հայտնում է Հատուկ ծառայությունների հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի 26-27 տարեկան քաղաքացու: Նրա մեքենայում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ, իսկ հեռախոսում՝ նամակագրություն «Իսլամական պետության» անդամների հետ:
2020 թվականին Ռուսաստանում հաջողվել է կանխել մի քանի ահաբեկչություն. Հունվարին՝ Ղրիմում, փետրվարին՝ Կերչում, մարտին՝ Բաշկիրիայում և Կաբարդինո-Բալկարիայում:
Միայն անցյալ տարի Ռուսաստանում կանխվել է 34 ահաբեկչական հարձակում: