Թուրքիայում վերջին ամիսներին կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է 110 ցուցահանդես, որոնցից 25-ը՝ միջազգային։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը, հավելելով, որ ոլորտի մասնագետների հաշվարկների համաձայն՝ մինչ օրս հետաձգված միջոցառումների պատճառով թուրքական ընկերությունները շուրջ 200 մլն դոլարի չափով վնաս են կրել։
Հիշեցվում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը մարտի 12-ին որոշում էր կայացրել՝ հետաձգել մինչև մայիսի 1-ը նախատեսված տեղական ու միջազգային նշանակության բոլոր նմանատիպ միջոցառումները։