Արտակարգ դրության պայմաններում հատկապես մեծահասակների ու նրանց ուղեկցորդների խնդիրն այնքան մտահոգեց մեր քաղաքացիներին, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում ընդունեց:
Ըստ այդմ, թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում սահմանափակում չի նախատեսվում։