ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ կարելի է տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:
«Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը և առաջիկայում վիճակագրությունը կտրվի նաև ըստ վարչական շրջանների և համայնքների»,- հայտնել է Նիկողոսյանը: