Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրին, որ երկու ամսական երեխայի և մայրիկի մոտ վարակման դեպք կա: Նախարարը հաստատեց այն՝ նշելով, որ երբ լրագրողներն իրեն հարց էին տալիս, դեռ իրեն չէին հասցրել զեկուցել այդ դեպքի մասին:
«Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել և այս պահին սիպտոմներ չունի: Երկուսն էլ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ են: Ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու համար: Հույս ունեմ՝ նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- ասաց Թորոսյանը: