Առողջապաության նախարար Արսեն Թորոսյանի շրջայցը Ծաղկաձորի մեկուսացման վայրեր շարունակվում է: «Նաիրի» հանգստյան տնից հետո նախարարի հաջորդ այցը Ծաղկաձորի Գրողների միության շենքն է:
Նախարարը, շարունակելով ծանոթացնել մեծ աշխատանք իրականացնող նվիրյալների հետ, ներկայացրեց Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման կենտրոնի աշխատակից Սպարտակին, որը համակարգման աշխատանքներ է իրականացնում Գրողների միության շենքում մեկուսացվածների շրջանում և 9 օր է՝ 24-ժամյա ռեժիմով ապրում ու աշխատում է Ծաղկաձորում:
Համակարգող Սպարտակի խոսքով՝ Գրողների միության շենքում այս պահին կա 80 մեկուսացված, բոլորի վիճակը շատ լավ է, սննդի սպասարկումը բարձր մակարդակի է, ճիշտ ժամանակին և համեղ: Տնական մածուն, խորոված, կաթ՝ սննդամթերքները թվարկեց աշխատակիցն ու հավելեց, որ շատերն ուզում են մեկուսացման 14 օրը կրկնապատկել և էլի մնալ շենքում: