Իտալիայում աշխատող բժիշկ-ռեանիմատոլոգ Իրինա Շլիչկովան բացատրել է, թե ինչու է կորոնավիրուսն անարգել տարածվում Իտալիայում: Բժիշկը պարզել է, որ պատճառներից մեկը երկրում համաճարակաբանական ծառայության բացակայությունն է: Շլիչկովան նաև նշել է, որ իտալական բժշկական բարձրագույն հաստատություններում նույնիսկ համաճարակաբանություն առարկա չկա: «Երկրի իշխանությունները բաց թողեցին այն պահը, երբ անհրաժեշտ էր գործել»,- ասել է նա:
Շլիչկովան ավելացրել է, որ մինչև մարտի 23-ը Իտալիայում մահացել է 24 բժիշկ:
Մարտի 27-ի գիշերվա դրությամբ Իտալիայում վարակվել է 80.6 հազար մարդ, մահացել է 8,2 հազարը: