Աշխարհում մեկնարկած «Մնա տանը» կոչին են միացել սիրիացի փախստական երեխաները: Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալ զինված խմբավորումների միջև անընդմեջ շարունակվող բախումների պատճառով հազարավոր ընտանիքներ ստիպված են լքել իրենց տները և ապրել փախստականների ճամբարներում։
Այդ պայմաններում 5-6 տարեկան երեխաները ստվարաթղթերի վրա անգլերեն գրել են․ «Stay home, i wish i can» («Մնա տանը, երանի ես էլ կարողանայի մնալ»)։
Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների՝ Սիրիայում 2014-2019 թթ․ քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել ավելի քան 5000 երեխա։