Գյումրու փողոցներն այս օրերին մարդաշատ չեն։ Բացի մթերային խանութներից ու դեղատներից՝ մյուս բոլոր օբյեկտները, խանութներն ու սրահները փակ են։ Տնից դուրս եկող քաղաքացիների մեծ մասը ձևաթղթով ու անձնագրով են։ Քաղաքի կենտրոնական փողոցներում նկատելի են ոստիկանական խմբեր. ստուգում են՝ քաղաքային տրանսպորտում ու անձնական մեքենաներում վարորդները հետևում են արդյոք պարետի ցուցումներին։