Առողջապաության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է այսօր այցելել մեկուսարաններ, որտեղ մեկուսացվել են կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ շփում ունեցած մարդիկ Ծաղկաձորում մեկուսացման չորս վայրեր այցելելուց հետո նախարարը գնացել է Աղավնաձորում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանգստյան տներ:
Երկու հանգստյան տներում մեկուսացվածների պատասխանատու, Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը նշեց, որ 127 հայրենակիցներ Մանկավարժական համալսարանի հանգստյան տանն են, բոլորի վիճակը լավ է, նրանց մեջ կան թե բալիկներ, թե 60-անց մարդիկ: 57 հոգի էլ Ագրարային համալսարանի հանգստյան տանն են մեկուսացված:
Ընդհանուր առմամբ Աղավնաձորում մեկուսացված է 184 մարդ: