ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները շարունակում են դիտարկել մարզային տրանսպորտի ախտահանումը։
ՀՀ ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են Գեղարքունիքի մարզի «Գավառ տրանս» ՍՊԸ-ի միջքաղաքային, ներմարզային և ներհամայնքային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։
ԱԱՏՄ մասնագետները տեղում իրազեկում և ուղղորդում են վարորդներին՝ անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով ապահովված լինել, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։