Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի վրա 25 մարդ վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Վարակման փաստը պաշտոնապես հաստատվել է, բայց իշխանությունները չեն հաղորդել դեպքերի ճշգրիտ թիվը: ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Թոմաս Մոդլին հայտարարել է, որ նավի վրա «ևս մի քանի» դեպք է եղել, բայց կոնկրետ թիվ չի նշել:
«Մենք այժմ անցկացնում ենք նավի անձնակազմի թեստավորում՝ համոզվելու համար, որ ի վիճակի ենք կանխել վարակի տարածումը»,- ասել է Մոդլին լրագրողներին Պենտագոնում: Ըստ CNN-ի՝ ավիակրի վրա կա մոտ հինգ հազար մարդ: