Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես հայտնի է, մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց՝ դառնալ հաջորդ օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։
«Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը ազգային փոքրամասնություններով բնակեցված Նոր Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան է։
Նա համոզված է, որ կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող։
Մանրամասները՝ տեսանյութում: