Ամստերդամի «Այաքսի» կազմում հանդես եկած 23-ամյա Աբդելհակ Նուրին 3 տարի կոմայի մեջ լինելուց հետո արթնացել է՝ Մարոկկոյի լրատվամիջոցներին լուրը հայտնել է ֆուտբոլիստի եղբայրը։
2017 թվականի հուլիսի 8-ին՝ Ամստերդամի «Այաքսի» կազմում Բրեմենի «Վերդերի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ, Նուրին ուղեղի ծանր վնասվածք էր ստացել ու կոմայի մեջ ընկել։
Սկզբնական շրջանում հայտարարվում էր, որ ֆուտբոլիստի գիտակցության կորստի պատճառը սրտամկանի առիթմիան է, սակայն տեղեկություն տարածվեց, որ Նուրին ուղեղի անդառնալի վնասվածք ունի։ Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ նրա ուղեղի մեծ մասը չի գործում, և ամենակարևոր գործառույթները վերականգնելու հնարավորությունները գրեթե զրոյական են։