Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Կառավարության որոշմամբ՝ մարտի 27-ին՝ 00.00-ից, արտերկրի հետ բոլոր չվերթերը դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթերը։
«Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Փարիզ-Մինսկ-Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել «Սաբերատուր ընկերությանը»՝ հետևյալ կապի միջոցներով՝
Էլ. փոստ [email protected]
Հեռախոս՝ +33 6 95 10 39 27»: