Ամերիկյան Ֆեյսբուք ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, մտադիր է իր բոլոր օգտատերերին կորոնավիրուսի մասին տեղեկություններ հաղորդելու ծառայություն մատուցել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:
«Անցյալ շաբաթ մենք COVID-19-ի մասին տեղեկատվության կենտրոն ենք բացել: Այն այժմ մի շարք երկրներում հասանելի է Ֆեյսբուքի նորությունների վերևի հատվածում: Այնտեղ իրական ժամանակի ռեժիմով հրապարակվում է այնպիսի միջազգային կազմակերպությունների ու պետությունների առողջապահության կառավարման մասին տեղեկատվությունը, ինչպիսին է, օրինակ՝ ԱՀԿ-ն»:
Ֆեյսբուքի ղեկավարությունը տեղեկացնում է, որ շուտով այն հասանելի կլինի ամբողջ աշխարհում: