Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել 2021 թ. գարնանը: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը:
Թոմաս Բախի խոսքով՝ Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության են եկել հետաձգել խաղերը մինչև մեկ տարի. դա նշանակում է, որ Օլիմպիադան կարող է անցկացվել նաև գարնանը:
Մարտի 24-ին հայտնի էր դարձել, որ 32-րդ Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն. դրանք կկայանան 2021 թվականին. դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին:
Խաղերը հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: